ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի աշխատանքների շրջանակում գիրք է նվիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Գիրքը կոչվում է «Խաղաղություն Ղարաբաղին», իսկ հեղինակը Վլադիմիր Կազիմիրովն է, որը 1992-1996թթ. Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահն էր:
Գիրքը պարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր և հեղինակի վերլուծական նյութեր:
Ընթերցեք նաև.«Լիդիան ինթերնեյշնլի» նախագահը Փաշինյանին նվիրել է «Առաջնորդություն. Տագնապալի ժամանակներում» գիրքը