ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աշխաբադում զրույց են ունեցել: Դա հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը:
«Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները զրուցել են Աշխաբադում պաշտոնական ճաշի ընթացքում։ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարի մասին»,- ասել է Կարապետյանը։
ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է՝ կարգավորման բանաձևը պետք է ընդունելի լինի և՚ Հայաստանի, և՚ Արցախի, և՚ Ադրբեջանի ժողովրդի համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքմենստանում էր, որի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: