29 հոկտեմբերի 2008 - 16:59 AMT
Կովկասի պլատֆորմի քննարկման կոնֆեռանսը տեղի կունենա Անկարայում
Հոկտեմբերի 31-ին Անկարայում տեղի կունենա Կովկասի պլատֆորմի եւ Վրաստանի դեպքերից հետո տարածաշրջանի իրադրության քննարկման միջազգային կոնֆեռանս: Կոնֆեռանսը կազմակերպված է Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ կողմից: Դրանում սպասվում է Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությունը: Հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ն: