17 հոկտեմբերի 2019 - 19:10 AMT
Ռուսաստանից դեպի Հայաստան ավիատոմսերի ամրագրումը ռեկորդային աճ է գրանցել

Biletix-ի տվյալներով՝ 2019 թավականի աշնանը Ռուսաստանից Հայաստան ամրագրված ավիատոմսերը կազմել են միջազգային ուղղություններով ամրագրված ավիտոմսերի ընդհանուր թվի 11,3%-ը:

Ցուցանիշը վերջին 5 տարվա ընթացքում ռեկորդային է տարածաշրջանի համար, 2015-ից սկսած՝ Հայաստանի այս ցուցանիշը չէր գերազանցել 10%-ը:

Նախորդ տարվա համեմատ՝ սեպտեմբերի-նոյեմբեր ամիսներին Ռուսաստանից դեպի Հայաստան ամրագրված տոմսերի թիվն աճել է 25%, ընդ որում՝ ավիատոմսի միջին արժեքը նվազել է 18%-ով:

Այս ֆոնին էականորեն նվազել է դեպի Վրաստան ավիատոմսերի վաճառքը՝ նախորդ տարվա 8,1%-ից հասնելով 0,9%-ի: Ադրբեջանի ցուցանիշները 2019-ի աշնան համար գործնականում անփոփոխ են մնացել. 1,3% միջազգային ամրագրումների ուղղությամբ: