Ազգային ժողովն ընդունել է երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու օրինագիծը։ Կողմ է քվեարկել 83, դեմ՝ 24 պատգամավոր, 3-ը ձեռնպահ է մնացել:
Այսուհետ քաղաքացիները կարող են տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և առցանց փոխանցել ոստիկանությանը: Խախտումն արձանագրած անձի ինքնությունը չի բացահայտվում։
Օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին:
Լինելու են նաև սահմանափակումներ՝ նույն անձը չի կարողանա անսահմանափակ տեսագրություններ ուղարկել խախտում կատարած միևնույն անձի վերաբերյալ: Առավելագույն չափը սահմանելու է կառավարությունը: