6 օգոստոսի 2002 - 23:43 AMT
ԹԱՅՎԱՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ՁԻԱՀ-Ի ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄՈՎ»
Հայաստանը եւ Թայլանդը համատեղ հայտարություն են ստորագրել դիվանագիտական հարաբերությունների 10-ամյակի կապակցությամբ: Փաստաթուղթը ստորագրվել է այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի Թայլանդ կատարած այցի շրջանակներում: Մեկօրյա այցի ընթացքում Վ.Օսկանյանը հանդիպել է Թայլանդի վարչապետ Թհաքսին Շինավատրայի, առողջապահության նախարար Սուրադաթ Քյուրաֆանի եւ Հարավ-Արեւելյան Ասիայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Վ.Օսկանյանի եւ Թ.Շինավատրայի հանդիպման ընթացքում նշվել է, որ քաղաքական հարցերում Հայաստանի եւ Թայլանդի միջեւ չկան տարաձայնություններ եւ համագործակցությունը բավականին լավ է զարգանում: Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, ապա կողմերը ընդգծել են, որ առկա ներուժը լիովին չի օգտագործվում: ՀՀ ԱԳՆ ղեկավարը Թայլանդի վարչապետին է ներկայացրել տնտեսական համագործակցության հեռանկարային ոլորտները: Առրողջապահության նախարար Քյուրաֆանի հետ հանդիպման ընթացքում հյուրնկալող կողմը հետաքրքրություն է ցուցաբերել հայ մասնագետների գիտական ուսումնասիրությունների, մասնավորապես, ՁԻԱՀ-ի բուժման համար կիրառվող «Արմենիկում» դեղամիջոցի հանդեպ: