25 հոկտեմբերի 2019 - 16:06 AMT
Լոռիում հրդեհի դեմ պայքարող փրկարար է զոհվել

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից տարածքում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ փրկարար ծառայության մեկ աշխատակից զոհվել է, մյուսը վիրավորվել:

Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը:

«Վիրավորը սանավիացիայով տեղափոխվում է Էրեբունի ԲԿ, նախարարը Տավուշի մարզ այցելությունն ընդհատել և եկել է Վանաձոր»,- ասաց Զարգարյանը՝ նշելով, որ հրդեհը բռնկվել է խոտի դեզում, փրկարարները մնացել են կրակի մեջ: