26 հոկտեմբերի 2019 - 15:19 AMT
ՀՀ հավաքականը 2-րդ հաղթանակն է տարել շախմատի թիմային ԵԱ-ում

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ՝ տանելով երկրորդ հաղթանակը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը և Արման Փաշիկյանը հաղթել են, իսկ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները,հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Կանանց Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով է ավարտել Ֆրանսիայի հետ մրցամարտը: Հաղթանակի են հասել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել:

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Չեխիայի հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Սլովակիան: