Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կայցելի Հայաստան, հայտնում է «Սպուտնիկ-Արմենիա» ռադիոկայանն իր աղբյուրների վրա հղումով:
Շոյգուի այցի կարգավիճակը չի նշվում:
Հայաստանում ՌԴ ՊՆ ղեկավարը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կքննարկի հայ-ռուսական ռազմական գործակցությանն առնչվող հարցեր:
Երևանից հետո Շոյգուն կայցելի Բաքու: