6 օգոստոսի 2002 - 23:05 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին, կկայանա օգոստոսի 14 հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արեւմտյան (նախիջեւանյան) հատվածում: Ինչպես հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հեռախոսազրույցի ընթացքում: Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է 2001 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: