31 հոկտեմբերի 2019 - 17:37 AMT
ՊՆ հրետանային ստորաբաժանումները մարտական կրակով զորավարժություն են անցկացրել

Հայաստանի զինված ուժերի 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն՝ մարտական կրակով, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներն ամբողջությամբ կատարել են առաջադրված խնդիրը, հրետանու կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հենակետերը։

Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի մարտական պատրաստվածության մակադակը և մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ: