6 օգոստոսի 2002 - 22:32 AMT
ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԼՂՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն այսօր Լեռնային Ղարաբաղի իշխանությունների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջեւ ստորագրված համաձայնագրի, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները կայցելեն Լեռնային Ղարաբաղի ազատազրկման վայրերը եւ կհանդիպեն այնտեղ պահվող բոլոր ազատազրկվածներին, անկախ նրանց դատապարտված լինելու կամ դեռ չլինելու փաստից: Համաձայնագրի դրույթները մասնավորապես նախատեսում են ԿԽՄԿ-ի պատվիրակների զրույցներ ազատազրկվածների հետ առանց վկաների եւ անհրաժեշտության դեպքում, կրկնակի այցելություններ: