5 նոյեմբերի 2008 - 14:15 AMT
Մինչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի իրավաբանական ձեւակերպումը դեռ շատ կա
Այն, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցային գործընթացին, նշանակում է, որ կարգավորման գործընթացի իմիտացիա է գնում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքերով, մինչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի իրավաբանական ձեւակերպումը դեռ շատ կա: «Ինչ վերաբերում է Մոսկվայի նկատառումներին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ հռչակագրի ստորագրումն արագացնելու հարցում, ապա դա բացատրվում է վրացական գործոնով: Հռչակագիրը ոչ մի նոր բան չի պարունակում` Հայաստանի համար այնտեղ ոչ մի դրական կամ բացասական բան չկա»,-ասել է Իսկանդարյանը` հավելելով, որ այնտեղ ոչ մի կարեւոր բան չկա, կարծելու համար, թե եկել է առաջընթացի ժամանակը;
Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հռչակագիր են ստորագրել Կովկասում իրավիճակի առողջացման ուղղությամբ աշխատելու վերաբերյալ, ինչպես նաեւ հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքները: