6 օգոստոսի 2002 - 20:39 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմասնակցի ինֆորմատիկայի հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսին, որը կկայանա ընթացիկ տարվա աշնանը Բուխարեստում: Ռումինիայի վարչապետ Ադրիան Նեստասեի կոնֆերանսին մասնակցելու հրավերը այսօր Ա. Մարգարյանին է հանձնել Հայաստանում Ռումինիայի դեսպան Պավել Պլատոնան: