7 նոյեմբերի 2019 - 16:56 AMT
Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է որպես վկա

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցաքննության է կանչվել:

Նա Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին հարցաքննվում է վկայի կարգավիճակով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: