6 օգոստոսի 2002 - 20:10 AMT
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ ԿԳՏՆՎԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա կգտնվի հայ-ռուսական համատեղ զորավարժություններին, որոնք կկայանան օգոստոսի 9-ին Գյումրի քաղաքի մերձակա հրաձգարանում: Ինչպես հայտնի է, զորավարժություններին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի զորքերի բոլոր տեսակները, ինչպես նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական բանակի ռազմական ստորաբաժանումները: Տակտիկական զորավարժությունները կղեկավարի Հայաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Ընդհանուր հրամանատարությունը կիրականացնի Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Սպասվում է նաեւ Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությունը: