6 օգոստոսի 2002 - 18:57 AMT
ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑՅԱԼ ԴԱՐԻ 20 ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Ճապոնիայում հրատարակվող եւ ժողովրդականություն վայելող «Բունգայ Շունջու» ամսագրի օգոստոսյան համարում հրապարակվել է անցյալ դարի 20 ծանրագույն զանգվածային հանցագործությունների ցուցակը: Հայտնի ճապոնացի գիտնականների կազմած ցուցակի մեջ են ընդգրկվել հրեաների Հոլոքոսթը, Հայոց ցեղասպանությունը, Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունները (Հիրոսիմա եւ Նագասակի), կես միլիոն կոմունիստների ոչնչացումը Ինդոնեզիայում, զանգվածային ջարդերը Կամբոջայում եւ Ռուանդայում եւ այլ հանցագործություններ, այդ թվում նաեւ սեպտեմբերի 11 ահաբեկչական գործողությունները ԱՄՆ-ում: