Հայտնի ռուսաստանցի ռեփեր Բաստան համերգով հանդես կգա Երևանում
Համերգը տեղի կունենա 2020-ի մայիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես հայտնում են համերգի կազմակերպիչները, տոմսերն արդեն վաճառքում են: Տոմսերի արժեքը սկսվում է 6000 դրամից (մոտ 12.6 դոլար):
Սա ռեփերի առաջին համերգը կլինի Հայաստանում:
Բաստան (Վասիլի Վակուլենկո) ռուսաստանցի երաժիշտ է՝ հայտնի ռեփի և այլ ժանրերի կատարումներով, նաև կոմպոզիտոր է, հեռուստառադիոհաղորդավար, դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր: 2007-ից ի վեր նա Gazgolder լեյբլի համահեղինակն է, հայտնի է Բաստա, Նոգանո, N1NT3ND0 (Նինտենդո) ստեղծագործական կեղծանուններով: