Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ-ի դիմաց՝ ցանկանալով փակել փողոցը։
Բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել, հայտնում է Aysor.am-ը։
Ոստիկանները հորդորում են քաղաքացիներին դուրս գալ փողոցի երթևեկելի մասից ու ակցիան շարունակել մայթին։ Ցուցարարաները, սակայն, անդրդվելի են։ «Ոչ մի քաղաքակիրթ երկրում ոստիկանն իրեն սենց չի դրսևորում», - ասել է ցուցարարներից մեկը։