15 նոյեմբերի 2008 - 13:38 AMT
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի արտգործնախարարը
Նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով Հայաստանում կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Քինգա Գյոնցը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այցի ընթացքում նախատեսված են Հունգարիայի արտգործնախարարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ:

Քինգա Գյոնցը կայցելի նաեւ Մեծ Եղեռնի հուշահամալիր եւ ծաղկեպսակ կդնի զոհերի հիշատակին: