ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ խնդիր է դրել, որ Ամանորին և Սուրբծննդյան տոներին նվիրված Jingle Bells-ին համարժեք հայկական երգ գրվի, որը նույնքան մեծ ճանաչում կստանա, որքան վերոնշյալ երգը՝ սկզբից Հայաստանում, հետո նաև աշխարհում:
Վարչապետը հավելել է, որ նոր երգը գրվել է և այն ներկայացվելու է Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում տոնակատարության ժամանակ:
Փաշինյանը կարծում է, որ նման երգի առկայությունը շատ կարևոր է պետության և ազգային ինքնության համար:
«Չգիտեմ, արդյոք այդ երգը կդառնա նույնքան պահանջված, բայց այս պրոցեսը պետք է շարունակել այնքան, մինչև Հայաստանում ծնվի մի երգ, որն իր պոպուլյարությամբ սկզբից Հայաստանում, հետո աշխարհում կհաղթի գլոբալ երգերին՝ մրցակից դառնալով, օրինակ, Jingle Bells-ին»,-ասել է վարչապետը: