ՀՀ պետական պարտքի սպասարկումն իրականացվում է առաջանցիկ տեմպերով: Այդ մասին հայտարարել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարությունում Ֆինանսների նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտի քննարկմանը: Նախարարը նշել է, որ Հայաստանը համարվում է նվազ պարտք ունեցող պետություն և ակնկալվում է, որ 2020-ին պետական պարտք-ՀՆԱ հարաբերությունը կլինի 50 %-ից ցածր:
Քննարկումն անցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ջանջուղազյանը զեկուցել է, որ նախարարությունում անցնող ժամանակահատվածում շարունակվել է օպտիմալացման գործընթացը, հաստիքների թիվը 2018-ի 556-ի փոխարեն կազմել է 382՝ նվազելով 31 տոկոսով: Այս ընթացքում էապես օպտիմալացվել է նաև գերատեսչության ծառայողական ավտոպարկը: 17 ծառայողական ավտոմեքենայից կրճատվել 13-ը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արժեթղթերի շուկայի զարգացման հնարավորություններին և առաջիկա անելիքներին, գնումների համակարգում բարեփոխումների իրականացման գործընթացին և ֆինանսական ոլորտի այլ թեմաների: