17 դեկտեմբերի 2019 - 17:53 AMT
Smartavia-ն 2020-ի ամռանից Երևանից Մոսկվա թռիչքներ կիրականացնի

Smartavia ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան թռիչքներ կսկսի իրականացնել 2020-ի հուլիսի 12-ից: Այդ մասին հայտնում է «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Թռիչքներն իրականցվելու են Boeing 737-800 ինքնաթիռով շաբաթական 3 անգամ՝ երկուշաբթի, ուրբաթ և կիրակի:

Smartavia ավիաընկերությունը 2020-ի հուլիսի 11-ից կսկսի թռիչքներ իրականացնել Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով: