18 դեկտեմբերի 2019 - 12:55 AMT
ՀՀ որոշ մարզերում մինչև +22 աստիճան կգրանցվի

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Տավուշում, Սյունիքի որոշ բնակավայրերում ցերեկային ջերմաստիճանը կհասնի +22-ի:

Երևանում՝ դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +13..+14-ի: