Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ուկրաինայից Ադրբեջան արտահանձնված բլոգերին: Նրան մեղադրում են զանգվածային անկարգությունների կոչ անելու համար:
Բաքվի դատարանը դեռևս 2019-ի օգոստոսի 22-ին Իսաևին կալանավորելու որոշում էր կայացրել, ուստի բլոգերը դեկտեմբերի 14-ից գտնվում է քննչական մեկուսարանում, հայտնում է Interfax.az-ը:
Իսաևն Ադրբեջան էր արտահանձնավել դեկտեմբերի 12-ին՝ Ուկրաինայի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար:
39-ամյա Իսաևը երկար տարիներ բնակվել է ՌԴ-ում, Սանկտ Պետերբուրգում: Նա 20 տարի առաջ ստացել է ՌԴ անձնագիր, Իսաևը տեսաբլոգ էր վարում Ադրբեջանում քաղաքական իրադարձությունների մասին: Սակայն ՌԴ իշխանությունները զրկել են Իսաևին Ռուսաստանի քաղաքացիությունից, որից հետո նա տեղափոխվել է Ուկրաինա: