18 դեկտեմբերի 2019 - 15:39 AMT
Խոր Վիրապի տարածքն ամբողջովին բարեկարգվում է

Ամբողջովին բարեկարգվում է Խոր Վիրապ վանական համալիրի տարածքը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրգրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ հավելելով, որ ծրագիրն իրականացվում է մարզերում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում՝ Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ

«Արդեն իսկ մեկնարկել են աստիճանների փոխարինման աշխատանքները: Ծրագրով կիրականացվի նաև՝ հարակից հատվածի ասֆալտապատում, ավտոկայանատեղիի և վաճառակետերի վերանորոգում, հարակից տարածքի կանաչապատում, լուսավորության ցանցի անցկացում»,- գրել է Սարգսյանը: