Հանրային խորհրդի նախագահ է նշանակվելու քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»՝ նշելով, որ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատել է տեղեկությունը:
«Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային խորհրդի 45 անդամների կազմի ձեւավորումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչապետը 45 անդամից մեկին առաջարկում է ՀԽ նախագահի պաշտոնում:
Ըստ աղբյուրի՝ կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում Նիկոլ Փաշինյանը Սաֆարյանի թեկնածությունը ներկայացնելու է գործադիրի հաստատմանը:
Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 13-ից, երբ Վազգեն Մանուկյանը հայտարարեց խորհրդից հեռանալու մասին: