Կառավարությունը պետբյուջեից լրացոիցչի 4,32 մլն դրամ կհատկացնի «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված 9 ընտանիքի ամենամսյա պատվովճարի համար: Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Նախատեսվում է ամսական այդ ընտանիքներին հատկացնել 40 հազարական դրամ:
ՀՀ-ում 3-րդ և հաջորդ երեխաներ ունեցող ընտանիքների քանակը գնալով նվազում է: 2017թ-ի տվյալներով ՀՀ-ում ծնված 6-րդ և հաջորդ երեխաների թիվը կազմել է 140 երեխա, որը տվյալ տարվա ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է: