23 դեկտեմբերի 2019 - 11:39 AMT
ԶԼՄ. Սիրիայում սպանվել է ահաբեկչական խմբավորման պարագլուխը

Սիրիայի հյուսիսում սպանվել է «Ալ Քայիդայի» հետ կապակցված սիրիական «Հուրաս ադ Դին» ահաբեկչական խմբավորման պարագլուխը: Նրան չեզոքացրել են անօդաչու թռչող սարքի միջոցով, հայտնել է արբանյակային Sky News Arabia-ն:

Ըստ առկա տեղեկատության, սպանված ահաբեկչի անունն է Աբու Հադիջա ալ Ուրդունի, գրում է ՌԻԱ Նովոստին:

Գործողությունն անցկացրել են միջազգային կոալիցիայի ուժերն Իդլիբի շրջանում: Հարվածն օդից ուղղվել է ահաբեկչի ավտոմեքենայի վրա: