Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի բերման ենթարկվելու դեպքով ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով:
Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնեցին Ոստիկանությունից՝ հավելելով, որ ծառայողական քննությունը սկսել է Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ:
Դեկտեմբերի 24-ին Դավիթ Ափոյանը բերման էր ենթարկվել ԵՊՀ բակում օրեր առաջտեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում: Մի քանի ժամ անց նա ազատ էր արձակվել: Ափոյանը վկայի կարգավիճակ ունի այդ գործով: