25 դեկտեմբերի 2019 - 12:09 AMT
«Էպիկենտրոնի» լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով նյութեր են պատրաստվում

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրողի ու օպերատորի վրա հարձակման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Այս մասին հաղորդում է Panorama.am-ը:

«Երեկ հաղորդում է ստացվել, որ խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական աշխատանքը։ Այս պահին ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասել են ոստիկանությունից։

Դեկտեմբերի 24-ին «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Վարդուհի Մելտոնյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ մոտ 60 հոգով հարձակվել են լրագրողի և օպերատորի վրա: