26 դեկտեմբերի 2019 - 15:16 AMT
Վարչապետը՝ զոհված զինվորի ընտանիքին. Օբյեկտիվ քննություն կապահովենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կառավարության դիմաց ժամեր շարունակ բողոքի ցույց անող՝ զոհված զիծառայող Արթուր Աջամյանի ընտանիքի անդամներին: Նրանք նշել են, որ քրգործի կոծկման նշաններ են նկատում, մտահոգություն են հայտնել զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր տեսնելու առթիվ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամեն ինչ կարվի օբյեկտիվ քննություն ապահովելու համար:

«Տեղի է ունեցել մեծ ողբերգություն, երկու և ավելի անձանց սպանության գործով քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում: Ամեն ինչ կանենք, որ օբյեկտիվ լինի»,-ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով զինծառայողների հարազատների և փաստաբանի մտահագություններին՝ վարչապետը հանձնարարել է ընտանիքին տրամադրել նախաքննության գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ: