22 նոյեմբերի 2008 - 13:27 AMT
ՀԱՊԿ-ում քննարկել են զենքի ապօրինի վաճառքի խնդիրը
Նոյեմբերի 20-ին Հասարակական անվտանգության պայմանագրի կազմակերպության`ՀԱՊԿ-ի Քարտուղարությունում Հայաստանի ԱԱԽ ներկայացուցչի նախագահությամբ եւ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Տոկտասըն Բուզուբաեւի մասնակցությամբ կայացել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Աշխատավոր խմբի անդամների նիստը` ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի (ԱԽՔՀ) եւ թեթեւ ու հրաձգային զենքի, հասարակ զինամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, պայթուցիկ սարքերի եւ ռադիոակտիվ հումքի ապօրինի շրջանառության դեմ հակազդեցության` Կազմակերպության անդամ պետությունների փորձագետների ներկայությամբ:

«Նիստի խնդրի ակտուալության մասին խոսում է այն, որ ներկայումս, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տվյալներով, աշխարհում հաշվվում է ավելի, քան 640 միլիոն միավոր հրաձգային զենք եւ թեթեւ սպաառազինում: Ընդ որում, հրաձգային սպառազինման համաշխարհային պաշարների կեսից ավելին` 377 միլիոն միավոր, գտնվում է մասնավոր անձանց ձեռքում եւ մոտ մեկ միլիոնը` ոչ կառավարական, ապստամբական եւ ապօրինի զինված կազմավորումների ձեռքում: Ստեղծված իրադրությունը ուղղակիորեն շոշափում է ՀԱՊԿ անդամ պետությունների շահերը»,- հաղորդել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը:

Տոկտասըն Բուզուբաեւը ճշտել է, որ ամեն տարի Հակաթմրադեղային կազմակերպության ձեւաչափով անցկացվող «Կանալ» գործողության շրջանակներում բացի թմրադեղերից հայտնաբերվում է զգալի քանակությամբ հրաձգային զենք եւ զինամթերք: «Կանալ» գործողության անցկացման հինգ տարվա ընթացքում հայտնաբերվել է 3697 միավոր հրաձգային զենք եւ 112872 միավոր զինամթերք: Ընդ որում, միայն 2007թ. հայտաբերվել է 1,5 հազ. միավոր հրաձգային զենք եւ ավելի, քան 25 հազ. միավոր զինամթերք:

Աշխատավորական խմբի անդամները օժանդակել են թեթեւ ու հրաձգային զենքի, հասարակ զինամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, պայթուցիկ սարքերի եւ ռադիոակտիվ հումքի ապօրինի շրջանառության դեմ հակազդեցության համար Կազմակերպության ձեւաչափով օպերատիվ-պրոֆիլակտիկ եւ հատուկ միջոցառումների համակարգի անցակցման ՀԱՊԿ Քարտուղարության նախաձեռնությանը:

«ՀԱՊԿ-ն օպերատիվ-պրոֆիլակտիկ եւ հատուկ միջոցառումների անցկացման զգալի փորձ ունի: Մասնավորապես, Կազմակերպության ձեւաչափով արդեն երեք տարի անցկացվում են ապօրինի «Նելեգալ» տեղափոխման դեմ հակազդեցության, հինգ տարի` հակաթմրադեղային «Կանալ» գործողությունները: Վերջինիս բացի ՀԱՊԿ անդամ պետություններից մասնակցում են եւս մոտ 20 երկիր»,- ճշտել է Տոկտասըն Բուզուբաեւը:

Թեթեւ եւ հրաձգային զենքի ապօրինի շրջանառության դեմ հակազդեցության ոլորտում Կազմակերպության անդամ պետությունների գործունեության կոորդինացման համար ծրագրվում է ստեղծել Աշխատավոր խմբի` ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համապատասխան ենթախումբ, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: