Դեկտեմբերի 30-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցել է 3 միլիոնի շեմը։
Այդ կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից Մոսկվայից Երևան ժամանած բոլոր ուղևորներին մատուցվեց անակնկալ:
Վերջիններիս շնորհիվ էլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դեկտեմբերի 30-ին գրանցել է նման ցուցանիշ, որը տարվա կտրվածքով առաջին անգամ է արձանագրվում:
2018 թվականին ուղևորահոսքը «Զվարթնոց» օդանավակայանում եղել է 2,690,727 ուղևոր: