10 հունվարի 2020 - 16:33 AMT
Երևանը՝ հունվարին ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղություն

Երևանը, Քիշնևը, Թբիլիսին, Փհուկետն ու Բիշքեկն ընդգրկվել են հունվարին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած արտասահմանյան ուղևորությունների հնգայկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Biletix-ի մասնագետները վերլուծել են 2020-ի հունվարի համար ամրագրված ավիատոմսերի վիճակագրությունը՝ պարզելով, որ ռուսաստանցիների 42%-ը մտադիր է մեկնել արտերկիր, իսկ 58%-ը ուղևորություն կկատարի երկրի տարածքում:

Ռուսաստանի տարածքում ամենապահանջված ուղղությունների հնգյակում են Սոչին, Ղրիմը, Մինվոդին, Սանկտ Պետերբուրգը և Կրասնոդարը:

Ավելի վաղ Երևանն ընդգրկվել էր ԱՊՀ այն 5 քաղաքների ցանկում, ուր նախընտրում են այցելել զբոսաշրջիկները, որոնց գրավում են ամանորյա և Սուրբծննդյան փառատոներն ու տոնավաճառները: