Հայկական PicsArt հավելվածը հայտնվել է 2019-ին աշխարհի ամենաներբեռնված 20 հավելվածի շարքում, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսպիսով, հայտնվելով Facebook֊ի և Whatsapp֊ի հետ նույն շարքում, PicsArt֊ը ներբեռնվել է ավելի քան 150 մլն անգամ։
PicsArt-ը լուսանկարներ խմբագրող հավելված է, որը ստեղծել են հայ ծրագրավորողները։ Այն նաև նկարչության հավելված է և սոցիալական ցանց։ Դրանից օգտվողները կարող են լուսանկարել և խմբագրել նկարները, նկարել շերտերով, կիսվել աշխատանքներով PicsArt համայնքում, ինչպես նաև Facebook-ում ու Instagram-ում։