15 հունվարի 2020 - 12:24 AMT
Վրաց-ադրբեջանական սահմանին քաղաքացին պատանդ է վերցրել սահմանապահին

Վրաստանի քաղաքացի Գ. Ի.-ն Ադրբեջանի հետ սահմանին, հրազեն և նռնակ օգտագործելով, վրաց սահմանապահին սպառնացել է և պատանդ վերցրել՝ ստիպելով իր հետ անցնել սահմանի չհամաձայնեցված հատված:

Ինչպես հայտնում է Regionmonitor.com-ը՝ միջադեպի ընթացքում վրացին նաև մի քանի անգամ կրակել է:

Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցներն ավելի ուշ ձերբակալել են քաղաքացուն՝ սահմանի չհամաձայնեցված հատվածում ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև պատանդ վերցնելու մեղադրանքով: