Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) կարող է Լիբանանումնոր կառավարության կազմում առաջադրել զբոսաշրջության և մշակույթի նախարարի, տեղեկացնում է Naharnet-ը:
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրիի կառավարությունում ազգությամբ հայ 2 նախարար կար՝ զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանը (ՀՅԴ բարձրաստիճան անդամ) և սոցիալական հարցերի նախարար Ռիչարդ Կույումջյանը:
Լիբանանում քաղաքական ճգնաժամը մոտենում է ավարտին, նոր կառավարության ձևավորմանը խոչընդոտող գործոններն արդեն վերացվում են:
Երկիրն առանց կառավարության էր մնացել 2019-ի հոկտեմբերի 29-ին՝ վարչապետ Հարիրիի հրաժարականից հետո: