Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ ՍԴ փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը:
Նա ստացել է նիստին մասնակցած 8 դատավորի քվեն:
Ալվինա Գյուլումյանը ծնվել է 1956-ի հունվարի 20-ին՝ Ադրբեջանում: 1978թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2014–ից Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։