Հունվարի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքն անվաշղթաների կիրառման դեպքում բեռնատարների համար բաց է:
Սոթք-Քարվաճառը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս մեքենաների համար:
Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում են ԱԻՆ-ից: Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում ձյուն է տեղում:
Գորիսում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Սոթք-Քարվաճառ ճանապարհին մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր մեքենաների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։