Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան:
Ալմաթիում Կառավարության ղեկավարը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ, հայտնում է գործադիրի մամուլի ծառայությունը: