Փետրվարի 3-ին՝ ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր մեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների՝ փակ:
Սոթք-Քարվաճառը բոլորի համար դժվարանցանելի է:
Սարավան-«Զանգերը» բաց է բոլոր տեսակի մեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների՝ դժվարանցանելի (մերկասառույց կա):
Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։