3 փետրվարի 2020 - 13:29 AMT
Աբովյանում ռումբի մասին ահազանգ կա

Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոնն ահազանգ է ստացել, թե Կոտայքի մարզի Աբովյանի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: