3 փետրվարի 2020 - 13:46 AMT
Էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել Արման Խոջոյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Խոջոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Մինչև այդ Խոջոյանը նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ» և «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների բարձրացման» ծրագրերի ղեկավարն էր:

Խոջոյանը «Տնտեսագիտություն» մասնագիտություն, բակալավրի աստիճան ունի, սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում, Մեծ Բրիտանիայի կառավարման հավատարմագրված ինստիտուտում, Այովայի և Միսսուրիի համալսարաններում: