Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով Թուրքիայի զինուժը Իդլիբ նահանգում մարդկային կորուստներ է կրել:
Թուրքիայի պաշտպանության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական բանակի 4 զինծառայող է զոհվել, իսկ 9 զինծառայող՝ վիրավորվել, գրում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ թուրքական այդ զորախումբն Իդլիբ էր ուղարկվել բախումները կանխելու համար: Աղբյուրի փոխանցմամբ` թուրքական բանակը պատասխան կրակ է բացել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իդլիբում վերջին զարգացումների մասին խոսելիս, մեղադրել էր Ռուսաստանին ձեռք բերված համաձայնությունները չպահպանելու մեջ: