Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը:
Եվրախորհրդի նախագահը կարևորել է ՀՀ-ի ընտրած բարեփոխումների ճանապարհը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա գործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը:
Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը և Միշելը մտքեր են փոխանակել հունիսին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից սպասելիքների մասով:
Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
Հունվարի 31-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողները խորը անհանգստություն են հայտնել վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածության կապակցությամբ։