2 դեկտեմբերի 2008 - 13:40 AMT
Հայաստանի հետ Թուրքիայի համագործակցությունը միայն ի օգուտ Ադրբեջանի է
Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների ամրապնդումը շահավետ է Ադրբեջանի համար: Այդ մասին հայտնել է «Մեծ ստեղծագործություն» կուսակցության նախագահ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Ղազանֆարօղլուն: Նրա խոսքերով, անմիջականորեն Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հաջողության չի հասնում: «Չարժի բացասական բան տեսնել երկու երկրներ միջեւ կապերում: Ի տարբերություն Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, Թուրքիան մեզ ավելի մոտ է: Այդ երկիրը ընդհանուր շահեր ունի Ադրբեջանի հետ, ուստի հույս կա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի` ելնելով մեր երկրի շահերից: Ես գտնում եմ, որ Հայաստանի հետ Թուրքիայի համագործակցությունը միայն ի օգուտ Ադրբեջանի է»,- նշել է Ֆազիլ Ղազանֆարօղլուն, գրում է Day.Az-ը: