1 օգոստոսի 2002 - 22:25 AMT
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհայտ կորածների որոնման միջազգային խումբն օգոստոսի 24-26-ը կայցելի Հայաստան: Բերնհարդ Քլազենը, Սվետլանա Գաննուշկինան եւ Ավազ Հասանովը կքննարկեն ռազմագերիների վերադարձի հարցեր: «Թուրան» գործակալության հաղորդագրության համաձայն, օգոստոսի 26-ին խումբը կժամանի Լեռնային Ղարաբաղ: