7 փետրվարի 2020 - 12:43 AMT
Wizz Air-ը Երևան-Լառնակա թռիչքներ կմեկնարկի

Բյուջետային Wizz Air ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի նաև Երևան-Լառնակա (Կիպրոս) ուղղությամբ:

Հունգարական ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա -Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն հունիսի 1-ից:

Ավիատոմսերի գները սկսվում են 40 եվրոյից՝ 1 ուղղությամբ։ Թռիչքները կիրականացվեն շաբաթը երկու անգամ:

2020-ի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթեր, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու անգամ: