1 օգոստոսի 2002 - 22:21 AMT
ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՐԺՈՄԻ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության կապակցությամբ բողոքի ալիք է բարձրացել նաեւ Վրաստանի Բորժոմի շրջանում: Ինչպես հաղոդում է «Ա-ինֆո» գործակալությունը, բողոքի ակցիային հայ բնակչության հետ մեկտեղ մասնակցում են նաեւ վրացիները: Չնայած այն բանին, որ նախագծի իրականացնողները դրամական փոխհատուցում են խոստացել շինարարության հետեւանքով առաջանալիք հողային վնասների համար, շրջանի բնակչությունը մտահոգված է նավթամուղի նախագծի իրականցման էկոլոգիական հետեւանքներով: Բորժոմը համարվում է Վրաստանի լավագույն հանգստավայրերից մեկը եւ նրա բնակիչները դեմ են իրենց շրջանի «ավերմանը» հանուն «անհեռանկարային նավթամուղի»: